ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է ՋԻՒԱՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԻՆ ԾՆՆԴԵԱՆ<br /> 80-ԱՄԵԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ<br />


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ Է ՋԻՒԱՆ ԳԱՍՊԱՐԵԱՆԻՆ ԾՆՆԴԵԱՆ
80-ԱՄԵԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

  • 13-10-2008 16:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 12-ին հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար եւ կոմպոզիտոր Ջիւան Գասպարեանի հետ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Ս.Սարգսեանը շնորհաւորել է հայ երաժշտութեան կենդանի լեգենդին` ծննդեան 80-ամեակի կապակցութեամբ: Նախագահը բարձր է գնահատել Ջ.Գասպարեանի ներդրումը հայ երաժշտարվեստի զարգացման եւ տարածման գործում` մաղթելով նրան առողջութիւն, ստեղծագործական նոր յաջողութիւններ եւ ամենայն բարիք:
  -   Մշակոյթ