ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԷՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ<br /> Է ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԷՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Է ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

  • 06-10-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 6-ին Երեւանի Մոսկուայի տանն աշխատանքներն սկսեց «Վերականգնուող էներգետիկայի շաբաթ» խորագրով համաժողովը, որին մասնակցում են փորձագետներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԱՊՀ երկրներից: Համաժողովն անցկացւում է ՀՀ կառավարութեան ու Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ եւ Հայաստանի վերականգնուող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի, «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնի աջակցութեամբ: Երկօրեայ համաժողովի ընթացքում մասնակիցները հնարաւորութիւն կունենան ծանօթանալ հանրապետութեան էներգետիկ ռեսուրսներին, ներդրումային հնարաւորութիւններին, միջազգային գիտական նուաճումներին, ֆինանսական միջոցների ներգրաւման տարբերակներին: Քննարկումները կանցկացուեն «Փոքր հիդրոկայաններ», «Հողմաէներգիա», «Կենսաէթանոլ, կենսավառելիք», «Արեգակնային տեխնոլոգիաներ», «Ջրածնային էներգետիկա», «Կենսագազ» եւ այլ թեմաներով: Ինչպէս նշեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստեանը, նման համաժողովները հնարաւորութիւն են տալիս վերհանել ոլորտի առջեւ ծառացած խնդիրներն ու խոչընդոտները, առաջադրել դրանց լուծման տարբերակները: Ըստ նրա, ոլորտի խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու նպատակով ստեղծուել է շահագրգիռ տարբեր գերատեսչութիւնների ներկայացուցիչներից բաղկացած յանձնաժողով: Փոխնախարարի խօսքերով, պետութեան քաղաքականութիւնը միտուած է վերականգնուող էներգետիկայի զարգացմանը: Ըստ Ա.Գալստեանի, մինչեւ 2025թ.-ը հանրապետութիւնում արտադրվելիք էներգիայի 30%-ը կապահովուի հենց վերականգնուող էներգետիկայի հաշուին: Ըստ այդմ, պէտք է զարգացնել հիդրոէներգետիկան եւ կրկնապատկել հանրապետութիւնում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների թիւը: Նշուեց նաեւ, որ այսօր Հայաստանում գործում է 60 ՀԷԿ, նոյնքանն էլ յայտ է ներկայացրել գործունէութեան լիցնեզիա ստանալու համար: Գործող ՀԷԿ-երը միասին տարեկան արտադրում են 220 մլն կվտ/ժամից աւելի էլեկտրաէներգիա, ինչը հանրապետութեան ներքին պահանջարկի ընդամէնը 3-4%-ն է:
  -   Տնտեսութիւն