Շեւչենկոյ. Ես չէի կարող լսել մրցավարի սուլիչի ձայնը
08-04-2011 16:22:47 | Հայաստան | Սպորտ
Կիեւի «Դինամօյի» յարձակուող Անդրեյ Շեւչենկոն, Եւրոպայի Լիգայի խաղարկութեան 1/4 եզրափակիչ փուլի «Բրագայի» հետ կայացած խաղում, որն աւարտուել է 1-1 հաշուով, երկրորդ դեղին քարտը ստանալու պատճառով հեռացուել է խաղադաշտից: Ըստ ուկրաինացու, իր հեռացումը սխալ է եղել, քանի որ նա պարզապէս չի լսել մրցավարի սուլիչի ձայնը:
-Ինչպէ՞ս ես կարող էի լեփ-լեցուն մարզադաշտում լսել մրցավարի սուլիչի ձայնը: Դա պարզապէս խաղային իրավիճակ էր: Դարպասապահը նոյնպէս արձագանքեց իմ հարուածին, ինչն ապացուցում է, որ նա նոյնպէս չի լսել սուլիչի ձայնը: Կարծում եմ իմ երկրորդ դեղին քարտը տեղին չէր, - յայտարարել է Շեւչենկոն: