ԵՄ ՊԱԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՈՒԻ 3 ՄԼՆ ԵՒՐՕ<br />


ԵՄ ՊԱԾ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՈՒԻ 3 ՄԼՆ ԵՒՐՕ

  • 29-09-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական յանձնաժողովը Պարենային ապահովութեան ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 3 միլիոն եւրօ: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Եվրոհանձնաժողովի հայաստանեան առաքելութիւնից: Եւրոպական յանձնաժողովի Պարենային ապահովութեան ծրագիրը Հայաստանում վճարումների եւ պետական բիւջէի օժանդականության հաւասարակշռութիւնը պահպանող գործիք է: ԵՀ ՊԱԾ-ը աջակցում է Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէին 1997-ի ֆինանսական տարուանից սկսած (1996 ՊԱԾ): Այդ ժամանակուանից մինչ օրս հաջողութեամբ իրականացուել են 10 տարեկան ծրագրեր, որոնց շրջանակներում Հայաստանին յատկացուել է 96,5 մլն եւրօ արժողութեամբ դրամաշնորհ` ուղղակի բիւջէտային աջակցութեան համար եւ 5,5 մլն եւրօ` տեխնիկական աջակցութեան եւ իրագործման համար: ԵՀ ՊԱԾ-ի ընդհանուր նպատակները համահունչ են Հայաստանի Աղքատութեան յաղթահարման ռազմավարական ծրագրին եւ նպատակաուղղուած են կառավարութեան եւ հասարակութեան համընդհանուր ջանքերին` կայուն տնտեսական աճի եւ զարգացման միջոցով աղքատութեան կրճատմանը, եւ պահպանելու բարեփոխումների գործընթացը գիւղատնտեսութեան բնագաւառում: Ծրագրի առանձնայատուկ նպատակն է օժանդակությունը ՀՀ կառավարութեանը` բարելաւելու պետական ծրագրերի պլանաւորումը, կառավարումը, սպասարկումն ու արդիւնաւէտութիւնը, գիւղատնտեսութեան բնագաւառի ծառայութիւնները, որոնք ուղղուած են պարենային անբաւարարութեան կրճատմանը եւ, մասնաւորապէս, ընտանի կենդանիների պահպանման բնագաւառի եւ ֆիտոսանիտարական քաղաքականութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը: Այս նոր 3 մլն եւրօ օժանդակության ծրագրով ԵՀ ՊԱԾ-ի ընդհանուր ներդրումը Հայաստանի զարգացման համար կկազմի 105 միլիոն եւրօ:
  -   Տնտեսութիւն