Վանաձոր-երեւան ուղղութեամբ երթուղային տաքսիները չէն գործում


Վանաձոր-երեւան ուղղութեամբ երթուղային տաքսիները չէն գործում

  • 08-04-2011 15:49:23   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ինչպէս Հայ Ազգային Կոնգրէսի նախորդ հանրահաւաքի օրը, ապրիլի 8-ին եւս Վանաձոր-երեւան ուղղութեամբ երթուղային տաքսիները չէն գործում։ Ըստ Tert.am-ի, տաքսի ծառայութիւններն էլ Վանաձոր-երեւան ուղերթի համար պահանջում էն 2500 դրամ` մէկ հոգուց, այնինչ տաքսիների ուղեվարձը սովորաբար տատանւում է 1200-1500 դրամի սահմաններում: Վանաձորի աւտոկայանի դիսպետչերը Tert.am-ի թղթակցին ասել է, թէ չգիտի ինչն է պատճառը, որ Երեւան գնացող երթուղայիններ չկան: Հարցին, թէ ինչու՞ է տաքսու ուղեվարձը մէկ օրում կրկնակի բարձրացել, տաքսու վարորդները պատասխանել էն. «Չգիտե՞ս, ախպեր, ինչի, որ հարցնում էս: Էրեւանում միտինգ ա, մեզ ասել էն` վարձը կը բարձրացնէք»: Տաքսիստները, սակայն, չէն մանրամասնել, թէ ովքեր էն իրենց հրահանգել ուղեվարձը բարձրացնել:
  -   Հասարակութիւն