ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ. ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՄԲ ԿՓՈԽՈՒԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ<br /> ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՈՐԱԿԸ<br />


ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ. ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՄԲ ԿՓՈԽՈՒԻ ՄԵՐ ԵՐԿՐԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՈՐԱԿԸ

  • 23-09-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեր ժողովրդի համար անհասկանալի կլինէր, եթէ հայ-ռուսական ռազմավարական յարաբերութիւնները չտրանսֆորմացվեին այլ յարաբերութիւնների. դա անհասկանալի կլինէր նաեւ մեզ համար,- «հայռուսգազարդ» ՓԲԸ վարչութեան անդամների հետ սեպտեմբերի 23-ի հանդիպմանը յայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Ըստ նրա, 2009-2015թթ. ՀՀ բնական գազի մատակարարման պայմանագրի ստորագրումը ամբողջովին տեղավորվում է Սարգսեան-Մեդվեդեւ բանակցութիւնների տրամաբանության մէջ: Ս.Սարգսեանը նշեց նաեւ, որ 2009թ. ապրիլի 1-ից գործելիք սակագները Հայաստանին հնարաւորութիւն են տալիս չնչին չափով աւելացնել սոցիալական ծանրաբեռնուածութիւնը, իսկ բիզնեսի համար ուղղակի փայլուն հնարաւորութիւն է դառնալ շատ աւելի մրցունակ տարածաշրջանում: «Չնայած մեր տրանսպորտային բաղկացուցչի մեծութեանը` ուրիշների հետ համեմատած, բայց այս պարագան հնարաւորութիւն է տալիս շատ աւելի լաւ պայմաններում յայտնուել` ապահովելու տեսանելի ապագայում մեր ՀՆԱ-ի բաւական մեծ ցուցանիշներ»,- ասաց երկրի ղեկավարը: Ըստ նրա, պէտք է գտնել ոսկէ միջինը, մի կողմից` ձեռնարկութեան բիզնեսը յաջողութիւններ ունենայ, եւ միւս կողմից` բիզնեսը ծանրացուցիչ չլինի տնտեսութեան եւ բնակչութեան համար: «Այո, շատ լաւ է, որ մի քանի տարուայ ընթացքում գազիֆիկացումը կարողացել ենք 21-ից հասցնել 91 տոկոսի, բայց մենք ունենք դեռեւս բազմաթիւ բնակավայրեր, որտեղ չեն կարողանում օգտուել բնական գազից եւ չեն կարողանում բարելաւել իրենց կեանքի որակը, որովհետեւ տնտեսապես շահաւետ չի ձեռնարկութեանը այդ բնակավայրերի գազիֆիկացումը»,- ասաց ՀՀ նախագահը, աւելացնելով, որ այստեղ կան պետական աջակցութեան հնարաւորութիւններ, եւ հիմնական նպատակն է լինելու, որպէսզի մօտակայ 2-3 տարիների ընթացքում հանրապետութիւնը ամբողջովին գազիֆիկացվի` պետբիւջէից, թէ այլ աղբիւրներից հնարաւորութիւններ կգտնուեն անելու համար այդ աշխատանքները: ՀՀ նախագահը կարեւոր համարեց, որպէսզի Իրան-Հայաստան գազամուղի շահագործումը կատարուի բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Ըստ նախագահի, պէտք է կարողանալ ժամկէտների մէջ տեղաւորուել, որպէսզի գազամուղի շահագործումը համադրվի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարութեան աւարտի եւ շահագործման հետ` տնտեսութիւնը արդիւնաւէտ վարելու համար»: ՀՀ նախագահը նշեց նաեւ, որ սկսուել է նոր ատոմակայանի տեխնիկա-տնտեսական ցուցանիշների հաշուարկը. «Մենք համարում ենք, որ ձեռնամուխ ենք եղել հզօր բլոկի կառուցմանը` 1000-1200 մեգավատանոց. սա, կարծում եմ, մեր երկրի, ընդհանրապես մեր անվտանգութեան որակը փոխելու է»,- ասաց նախագահը:
  -   Տնտեսութիւն