Ինչպէս յայտնում է ArmChess.am-ը, Հայաստանի առաջատար գրոյսմայստեր Լեւոն Արոնեանը Երեւանում ապրիլ ամսուայ ընթացքում կ'անցկացնի վերջին նախապատրաստական փուլը:
Յիշեցնենք, որ Արոնեանը մայիսի 3-27-ը կը մասնակցի Կազանում անցկացուելիք աշխարհի չեմպիոնի կոչման յաւակնորդների մրցախաղերին: Նրա մրցակիցը կը լինի Ալեքսանդր Գրիշչուկը: