Ձանետտի. Պէտք է չէ մոռանալ մեր վերջին տարիների յաղթանակների մասին


Ձանետտի. Պէտք է չէ մոռանալ մեր վերջին տարիների յաղթանակների մասին

  • 08-04-2011 15:11:16   | Հայաստան  |  Սպորտ

Իտալական «Ինտերի» աւագ Խաւիեր Ձանետտին Inter Channel-ին տուած հարցազրոյցում, պատասխանել է իր թիմի նկատմամբ հնչեցրած քննադատութիւններին: Յիշեցնենք, որ վերջերս Իտալիայի չեմպիոնները բաւականին անյաջող են հանդէս գալիս եւ վերջին երկու խաղերում, երկու պարտութիւն են կրել` ազգային առաջնութիւնում միլանեան դերբիում 0-3 հաշուով զիջելով «Միլանին», իսկ Չեմպիոնների Լիգայում սեփական հարկի տակ 2-5 հաշուով խայտառակ պարտութիւն կրելով գերմանական «Շալկե-04»-ից: -Մենք շատ ենք տխրել այս պարտութիւններից, բայց չպէտք է մոռանալ, որ վերջին 6 տարիների ընթացքում մեր թիմը միայն տիտղոսներ է նուաճել եւ յաղթել տարբեր մրցաշարերում: Միշտ էլ կը գտնուեն այնպիսի մարդիկ, ովքեր կը քննադատեն մեզ, սակայն մենք գիտենք, որ դա բնական է եւ դրանց վրայ ուշադրութիւն չենք դարձնում: Մեր քայլին պէտք է հետեւեն նաեւ «Ինտերի» երկրպագուները, - յայտարարել է բազմափորձ պաշտպանը:
  -   Սպորտ