ՀՀ ՎՊ-Ն ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ԵՆԹԱԿԱՅ<br /> ԿԱՌՈՅՑՆԵՐԻՑ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՀԻՆԳՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է 1,3 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ<br /> ԽԱԽՏՈՒՄՆԵՐ<br />


ՀՀ ՎՊ-Ն ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԵԱՆ ԵՆԹԱԿԱՅ
ԿԱՌՈՅՑՆԵՐԻՑ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՀԻՆԳՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է 1,3 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

  • 17-09-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարուայ առաջին կիսամեակում վերահսկողութեան ենթակայ կառոյցներից եւ ծրագրերից միայն 5-ում (Գիւղատնտեսութեան եւ Քաղաքաշինութեան նախարարութիւններ, Սիւնիքի մարզպետարան, Սիւնիքի մարզի համայնքներ, Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացyող Քաղաքային ջեռուցման ծրագիր) ՀՀ Վերահսկիչ պալատը յայտնաբերել է շուրջ 1,3 մլրդ դրամ (մօտ 4,3 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր գումարի ֆինանսական տարբեր բնոյթի խախտումներ: Այս մասին սեպտեմբերի 17-ի ասուլիսում յայտնեց ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը: Ըստ նրա, որոշ նիւթեր առաջիկայում կյանձնուեն դատախազութիւն: «Անպայման լինելու են պետական պաշտոնեաներ, որոնք պատժուելու են, եւ անպայման պետական վնասը վերականգնուելու է պետական բիւջէ»,- ասաց ՎՊ-ի նախագահը: Ըստ Ի.Զաքարյանի, Քաղաքաշինութեան նախարարութեան մասով ծրագրերի կատարման նպատակով 2007թ.-ի պետբիւջէից յատկացուած միջոցների օգտագործման նկատմամբ իրականացուած վերահսկողութեան արդիւնքում յայտնաբերուել են շուրջ 240 մլն դրամի տարբեր բնոյթի խախտումներ: Մասնաւորապէս, 2007թ.-ին նախարարութեան մի քանի մեքենաների վաճառքի ուսումնասիրութեան արդիւնքում յայտնաբերուել է 2,1 մլն դրամի, շինարարական աշխատանքների մասով 14 մլրդ դրամի, ընդհանուր ծաւալից ուսումնասիրուած 3,2 մլրդ դրամի շինարարութեան ստուգմամբ 30 մլն դրամի խախտումներ: Հիմնանորոգուած կամ վերանորոգուած ընդհանուր առմամբ 213 օբյեկտներից ընտրանքային կարգով ուսունասիրված 26-ում յայտնաբերուել են շուրջ 171 մլն դրամի ծաւալային յաւելագրումներ, ինչը, Ի.Զաքարյանի խօսքերով, «նշանակում է չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ, որը շատ կոպիտ չարաշահում է, եւ այդ գումարները միանշանակ պէտք է վերականգնուեն բիւջէ»: Յայտնաբերուել են նաեւ աշխատանքների ուշացման համար հաշուարկուած, բայց նախարարութեան կողմից պետբիւջէ չգանձված 6,5 մլն դրամի տույժ եւ տուգանքներ, դռների, լուսամուտների գների ուռճացման, ինչպէս նաեւ Քաղաքաշինական պետական տեսչության անարդիւնաւէտ աշխատանքի արդիւնքում, «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրի իրականացման ընթացքում պետութեանը հասցուած վնասի դէպքեր: Գիւղատնտեսութեան նախարարութեան կողմից 2007թ.-ին իրականացուած մի շարք ծրագրերի` գետերի հունի մաքրման եւ ափերի ամրացման, ջրարբիացման, սահմանային հսկիչ կէտերի շինարարութեան, ինչպէս նաեւ նախարարութեան ենթակայության տակ գտնուող մի շարք հիմնարկների (ՊՈԱԿ-ների) աշխատանքների ուսումնասիրութեան արդիւնքում յայտնաբերուել են 284 մլն դրամի խախտումներ: Ըստ ՎՊ-ի եզրակացութեան, Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացyող Քաղաքային ջեռուցման ծրագիրը ձախողված է: Որպէս տրուած գնահատականի հիմնաւորում Ի.Զաքարյանը, մասնաւորապէս, նշեց այն փաստը, որ 2006-2007թթ.-ին ջեռուցմամբ ապահովել է ընդամէնը 193 աղքատ ընտանիք` նախատեսուած 4000-ի փոխարէն: ՎՊ-ի նախագահը յայտարարեց, որ 2009թ.-ի աշնանն ավարտվելիք այս ծրագիրը այսուհետ եւս լինելու է իրենց ուշադրութեան կենտրոնում:
  -   Տնտեսութիւն