ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-17-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹԵԱՆ<br /> ԵՐԿՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ<br /> ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-17-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹԵԱՆ
ԵՐԿՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • 13-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 16-17-ին Երեւանում կանցկացուի ԱՊՀ եւ Բալթեան երկրների կենտրոնական բանկերի իրաւաբանական ծառայութիւնների ղեկավարների տարեկան հանդիպումը: Ըստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Ռուսատանի Դաշնութեան, Տաջիկստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի կենտրոնական բանկերի իրաւաբանական ծառայութիւնների 14 պաշտոնեաներ: Իրաւաբանական ծառայութիւնների ղեկավարների տարեկան հանդիպման շրջանակներում նախատեսւում է քննարկել հետեւեալ թեմաները. ֆինանսավարկային ոլորտում բարեփոխումների իրաւական ասպեկտները, կենտրոնական բանկերի կողմից վերահսկողական գործառոյթների իրականացման գործնական մեխանիզմները եւ պատժամիջոցների կիրառումը, սպառողների շահերի պաշտպանութիւնը եւ ֆինանսական համակարգի «հաշտարարի» ինստիտուտը, կառուցուածքային բարեփոխումները կանխիկ դրամաշրջանառութեան սահմանափակման, վարկային բիւրոների, արժոյթային կարգաւորման եւ վերահսկողութեան ոլորտներում:
  -   Տնտեսութիւն