ՀԱԷԿ-Ը ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ<br />


ՀԱԷԿ-Ը ԿՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ

  • 11-09-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀԱԷԿ-ի վերալիցքավորման եւ կապիտալ վերանորոգման աշխատանքները կաւարտուեն նոյեմբերի վերջին, որից յետոյ այն նորից կմիանայ ՀՀ էլեկտրաբաշխիչ ցանցին: Կիրականացուեն դոնոր երկրների յատկացրած շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով աշխատանքներ: Այս մասին սեպտեմբերի 11-ին յայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը: Նրա խօսքերով, ատոմակայանի գործողութեան դադարի եռամսյա տեւողությունը պայմանաւորուած է նշուած աշխատանքների զուգահեռ անցկացմամբ: Ընդ որում, ՀԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման աշխատանքները կատարւում են երեք տարին մէկ անգամ, իսկ վերալիցքավորման աշխատաքնները` ամէն տարի` 45 օր տեւողությամբ: Մինչեւ նոյեմբերի վերջը ՀԱԷԿ-ի միջոցներով կանցկացուեն նաեւ ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
  -   Տնտեսութիւն