ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ<br />


ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

  • 11-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւարտուել է Իրան-Հայաստան գազատարի կառուցումը: Այս մասին, ըստ «Ազգ» օրաթերթի, լրագրողների հետ ճեպազրույցում յայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը: Ըստ նախարարի, մնում է միայն աւարտել գազատարի Քաջարան-Երեւան հատուածի թողունակութեան բարձրացման աշխատանքները, ինչը նախատեսուած է մինչեւ այս տարուայ նոյեմբեր: Շուտով կսկսուեն գազատարի փորձարկման աշխատանքները, որոնց աւարտից յետոյ հնարաւոր կլինի այն ամբողջ հզորութեամբ օգտագործել: Ա.Մովսիսեանի խօսքերով, գազատարը հնարաւորութիւն կտայ տարեկան մինչեւ 2,3-2,5 մլրդ խմ գազ ներմուծելու Հայաստան: Թէ որքանո՞վ կօգտագործուի գազատարը, կախուած է պահանջարկից: Իրանական գազը կօգտագործուի ռուսական գազին զուգահեռ` անհրաժեշտութեան դէպքում: «Սա հնարաւորութիւն կտայ տարբեր ֆորսմաժորային իրավիճակներում այնպիսի գազասնուցում ապահովելու, որ երկրում ցնցումներ չլինեն»,- նշել է նախարարը:
  -   Տնտեսութիւն