ՀԱՅԱՍՏԱՆԸ 2009 Թ.-ԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿՎԱՃԱՌԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ 2009 Թ.-ԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԿՎԱՃԱՌԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

  • 11-09-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը 2009թ.-ից էլեկտրաէներգիա կվաճառի Թուրքիային: Այս մասին, ըստ «Ազգ» օրաթերթի, լրագրողների հետ ճեպազրույցում յայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը: Ըստ նրա, այդ մասին քննարկումներ են եղել ՀՀ նախագահի հրաւէրով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ: Հանդիպումների շրջանակներում նաեւ համաձայնագիր է կնքուել նախարարութեան եւ թուրքական «Յունիտ» ընկերութեան միջեւ, որն զբաղւում է Թուրքիա էլեկտրաէներգիայի ներկրմամբ եւ բաշխմամբ: Բացի այդ պայմանագիր է ստորագրուել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ի եւ «Յունիտի» միջեւ Կարսի միջով ուղիղ արտահանում իրականացնելու վերաբերեալ: Թէ երբ կոնկրետ կսկսուի արտահանումը, կախուած է թուրքական կողմից: Արտահանվելիք էլեկտրաէներգիայի գինը հաշվարկվելու է յատուկ բանաձեւով, որի հիմքում դրուած է գազի գինը: Այդ գինը, Ա.Մովսիսեանի վստահեցմամբ, տնտեսապես արդիւնաւէտ է լինելու եւ հիմնաւորուած. մօտաւոր հաշուարկներով` 1 կվտ-ն կարժենա 5,7 ցենտ: Նշւում է, որ Հայաստանը Թուրքիային էլեկտրաէներգիա վերջին անգամ մատակարարել է խորհրդային տարիներին:
  -   Տնտեսութիւն