«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ի ԵՎ ՀՀ ԱԱԾ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՄԲ<br /> ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒԵԼ Է ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻՑ 80 ՄԼՆ ԴՐԱՄ ԿԱՆԽԻԿԱՑՐԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՅԱՆՑԱՒՈՐ ԽՈՒՄԲ<br />


«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ»-Ի ԵՎ ՀՀ ԱԱԾ-Ի ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՄԲ
ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒԵԼ Է ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԻՑ 80 ՄԼՆ ԴՐԱՄ ԿԱՆԽԻԿԱՑՐԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՅԱՆՑԱՒՈՐ ԽՈՒՄԲ

  • 08-09-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի եւ ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան համագործակցութեան արդիւնքում օգոստոսի վերջերին վնասազերծուել է մի միջազգային յանցաւոր խումբ, որը հասցրել էր կեղծ պլաստիկ քարտերով Հայաստանի բանկոմատներից կանխիկացնել շուրջ 80 մլն դրամ (շուրջ 265 հազ. ԱՄՆ դոլար): Այս մասին սեպտեմբերի 8-ի ասուլիսում յայտնեց «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերութեան գլխաւոր տնօրէն, տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Նրա խօսքերով, զեղծարարները յայտնաբերուել են բանկի Անվտանգութեան վարչութեան աշխատակիցների կողմից եւ «տաք հետքերով» կալանաւորուել ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան աշխատակիցների կողմից: Անդրադառնալով վերջերս «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի երկու աշխատակիցների ձերբակալման դէպքին, Վ.Օվսյաննիկովը նշեց, որ նրանց մեղավորության մասին կարելի է խօսել միայն դատավճռից յետոյ: «Այդ հարցերում ամէն ինչ միանշանակ չէ. դրսից ցանկացած մարդ կարող է գալ ու դիմում գրել, թէ ես փող եմ գողանում կամ կաշառք վերցնում»,- յաւելեց նա:
  -   Տնտեսութիւն