«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ
ՎԱՍՏԱԿԵԼ Է 6 ՄԻԱՒՈՐ
08-09-2008 18:00:00 | | Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բիլբաո
քաղաքում անցկացուող շախմատի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում
սեպտեմբերի 7-ին խաղադադար էր հայտարաված: Սեպտեմբերի 8-ին
նշանակուած են 2-րդ շրջանի առաջին հանդիպումները:
Լեւոն Արոնեանը (Հայաստան) 4-րդ փուլում յաղթեց Վասիլի
Իւանչուկին (Ուկրաինա), 5-րդ փուլում` ոչ-ոքի խաղաց Թեմուր
Ռաջաբովի (Ադրբեջան) հետ:
Մրցաշարային աղիւսակը 9-ը միաւորով գլխաւորում է Վեսելին
Թոփալովը (Բուլղարիա): Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) ունի 8, Լեւոն
Արոնեանը` 6, Վասիլի Իվանչուկը, Վիշվանաթան Աանանդը (Հնդկաստան) եւ
Թեմուր Ռաջաբովը` 4-ական միաւոր:
Սեպտեմբերի 8-ին նախատեսուած 6-րդ փուլում Արոնեանի մրցակիցը
Մ.Կառլսենն է: