ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ «ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ<br /> ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՅԱՂԹԵՑ ԵՎԱ ՄՈԶԵՐԻՆ<br />


ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ «ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ
ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ՅԱՂԹԵՑ ԵՎԱ ՄՈԶԵՐԻՆ

  • 01-09-2008 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոսոտսի 29-ին Նալչիկում մեկնարկել է «նոկաուտ» մրցակարգով աշխարհի կանանց առաջնութիւնը: Հայաստանցի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչեանի մրցակիցը մեկնարկում Եվա Մոզերն էր (Աուստրիա): Առաջին փուլի 1-ին եւ 2-րդ պարտիաներում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Յաղթողը որոշուեց լրացուցիչ պարտիայում (թայփ-բրեք), որն աւարտուեց Լ.Մկրտչեանի առաւելութեամբ (3,5:2,5): 2-րդ փուլում հայ շախմատիստուհու մրցակիցն է Աննա Գասիկը (Լեհաստան): Յաջորդ փուլ է անցել նաեւ ամերիկաբնակ Կատերինա Ռոհունյանը: Նա 2,5:1,5 հաշւով պարտութեան է մատնել Նատալյա Ժուկովային (Ռուսաստան):
  -   Սպորտ