ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻՋԵՒ ԱՎԻԱՓՈԽԱԽԱԴՐՈՒՄՆԵՐ<br /> ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՒԱԾ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ ԴԵՌԵՒՍ<br /> ՉԿԱՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՔԱԳՎ-Ի ՊԵՏԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԻՋԵՒ ԱՎԻԱՓՈԽԱԽԱԴՐՈՒՄՆԵՐ
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՈՒԱԾ ՄՏԱՀՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ ԴԵՌԵՒՍ
ՉԿԱՆ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՔԱԳՎ-Ի ՊԵՏԸ

  • 29-08-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ արտաքին աշխարհի միջեւ աւիափոխադրումներն ապահովող աւիաընկերութիւնների հնարաւոր պարտքերի հետ կապուած մտահոգութիւններ դեռեւս չկան: Այս մասին օգոստոսի 29-ին յայտնեց ՀՀ կառավարութեանն առընթեր Քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան պետ Արտյոմ Մովսէսեանը: Նա պարզաբանեց, որ միջազգային քաղավիացիայում ծախսերը հատուցվում են մինչեւ երեք ամիս ժամանակահատուածում: Ըստ միջազգային գործելաոճի, օդանավակայանային ծառայութիւնների, մասնաւորապէս վառելիքի եւ աէրովացիգացիաոն ծառայութիւնների համար վճարումներն ուղղւում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (AIATA) վճարահաշվարկային կենտրոն («քլիրինգ հաուզ»), հաւաքագրւում եւ վճարւում են ծառայութիւնը մատուցած ընկերութիւններին. այդ ամբողջ գործընթացը տեւում է մօտ երեք ամիս: «Իսկ աւիացիայում երեք ամիս գործունէութիւն ծավալելը մեծ գումարների հետ է կապուած, եւ կարող է դառնալ ինչ-որ մէկի մտահոգութեան առարկայ: Այսօր ինձ համար մտահոգութիւններ նկատելի չեն»,- նշեց ՔԱԳՎ-ի պետը: Ըստ նրա, Հայաստանն օդային կապ ունի ԱՊՀ-ի, Եւրոպայի եւ Ասիայի երկրների 33 քաղաքների հետ: Նշենք, որ վերջերս ռուսական ավիափոխադրողներից մէկի մօտ ծագել էին վառելիքի դիմաց չվճարումների հետ կապուած խնդիրներ, ինչի հետեւանքով յետաձգվել էին բազմաթիւ չուերթներ: Ա.Մովսէսեանը նաեւ պարզաբանեց, որ նաւթի միջազգային բորսայական գների նուազման շնորհիւ որոշակի չափով նուազել են աւիավառելիքի գները: Դա պիտի նպաստի նաեւ աւիատոմսերի գների նուազմանը, քանի որ աւիատոմսերի գների մէջ մեծ բաժին ունի աւիավառելիքի արժէքը:
  -   Տնտեսութիւն