ՎՐԱՍՏԱՆԻՑ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է<br />


ՎՐԱՍՏԱՆԻՑ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է

  • 28-08-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոսոսի 28-ին Վրաստանից Հայաստան է ներկրուել 41 վագոն ցորեն: Հայ-վրացական սահմանի Սադախլո մաքսակետում գտնւում են 19 վագոն ցորեն եւ 43 վագոն խառը բեռ: Ներկայումս վրացական երկաթուղում կայ Հայաստան ներկրւող ընդհանուր առմամբ 136 վագոն բեռ: Դրանցից 84 վագոնը հացահատիկ է, 52-ը` խառը ապրանքներ: Իսկ Փոթիի նաւահանգստում 12 վագոն բենզինն արդէն բարձուած է եւ շուտով կտեղափոխուի Հայաստան: Բաթումի նաւահանգստից նույնպես սկսուել է բեռների ներկրումը Հայաստան, այդ թւում 11 վագոն բենզին եւ 20 վագոն խառը բեռներ:
  -   Տնտեսութիւն