ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՅԹԻ<br /> ՆԱԽԱՈՐԱԿԱՒՈՐՄԱՆ ՓՈՒԼ ԵՆ ԱՆՑԵԼ 3 ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄՐՑՈՅԹԻ
ՆԱԽԱՈՐԱԿԱՒՈՐՄԱՆ ՓՈՒԼ ԵՆ ԱՆՑԵԼ 3 ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

  • 27-08-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունէութեան լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար յայտարարուած մրցոյթին մասնակցութեան յայտ ներկայացրած վեց ընկերութիւններից նախաորակաւորման փուլ են անցել երեքը` Orange, (պատկանում է France Telecom-ին), CEO Blackrock Communications (կոնսորցիում` Անգլիա եւ Իռլանդիա) եւ M$A Tele2 AB (Շուեդիա): Նյս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Թէեւ նախօրոք մրցոյթին մասնակցելու ցանկութիւն էին յայտնել 17 ընկերութիւններ, սակայն դրանցից նախաորակաւորման փուլն անցնելու համար, բացի թուարկուածներից, համապատասխան փաստաթղթեր էին ներկայացրել V-Tel (Յորդանան) AB (Շուեդիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնութիւն) եւ PJ Engineering (Ֆինլանդիա) ընկերութիւնները: Առաջիկայ 40 օրացուցային օրուայ ընթացքում նախաորակավորում անցած ընկերութիւնները պէտք է մրցութային յանձնաժողովին ներկայացնեն յայտ-առաջրկներ, որոնց քննարկումից յետոյ կորոշուի յաղթող ընկերութեան անունը:
  -   Տնտեսութիւն