ԽՍՏԱՑՈՒԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ԵՎ ԼԱՅՆ ՍՊԱՌՄԱՆ<br /> ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈԻՏՈՐԻՆԳԸ<br />


ԽՍՏԱՑՈՒԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ԵՎ ԼԱՅՆ ՍՊԱՌՄԱՆ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՈԻՏՈՐԻՆԳԸ

  • 21-08-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանեան շուկայի վրայ տարածաշրջանում ստեղծուած իրավիճակի բացասական հետեւանքները, ինչպէս նաեւ իրավիճակի բարդացման պատրուակով հնարաւոր հակամրցակցային համաձայնութիւնները, չարաշահումները, գների չհիմնաւորուած բարձրացումները կանխելու նպատակով ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահի հրամանով խստացուել է առաջին անհրաժեշտութեան եւ լայն սպառման ապրանքների մոնիտորինգը: Ըստ յանձնաժողովի մամլոյ քարտուղար Արմինէ Ուդումյանի, օգոստոսի 8-ից ամէնօրեայ մոնիտորինգն ընդգրկում է շուրջ 16 տեսակի 35 անուն ապրանքատեսակ Երեւանի, Լոռու, Շիրակի, Տաւուշի մարզերի տասնեակ խանութներում: Մոնիտորինգի առաջին տասն օրուայ արդիւնքների համաձայն, շաքարաւազի, ռուսական եւ «Անկոր» կարագի, թթվասերի, տաւարի մսի, «Օտմեննոյե» ձեթի, «ԵԹՖ» ձուի, մսամթերքի որոշ տեսականու, բենզինի, դիզվառելիքի գները մնացել են անփոփոխ: Բարձր տեսակի ալիւրի (0,4%), հացի (1,5-1,9%), բաստուրմայի, նրբերշիկի, ֆիլեի (0,1-5,6%), տեղական մակարոնի (21,3%), նզոլոտայա սեմեչկաե ձեթի (6,6%), խոզի մսի (2,3%) եւ «Լոռի» տեսակի պանրի (0,4%) գները նուազել են: «Ինեսա» (0,6%), «Սլոբոդա» (1,5%), «Շչեդրի դար» ձեթի (2,4%), նորզելանդական կարագի (0,9), «Չանախ» պանրի (2%), «Լեբո» սուրճի (2,1%), «Հրազդանյան» հացի (4%), «Լուսակերտ» ձուի (5,6%) եւ բրնձի (8,5-11,6%) գները բարձրացել են: Մոնիտորինգը շարունակւում է:
  -   Տնտեսութիւն