ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 2:1 ՀԱՇՒՈՎ<br /> ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԻՄԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ 2:1 ՀԱՇՒՈՎ
ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԻՄԻՆ

  • 21-08-2008 18:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի ֆուտբոլի 2009թ.-ի երիտասարդական (մինչեւ 21 տարեկանների) առաջնութեան ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով օգոստոսի 20-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցաւ Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Այն աւարտուեց 2:1 հաշւով յօգուտ դաշտի տերերի: Գոլերը խփեցին Աբդուլա Դուրատը (67-րդ րոպե), Կառլեն Մկրտչեանը (87-րդ րոպե) եւ Հենրիկ Մխիթարեանը (89-րդ րոպե): Հանդիպմանը ներկայ էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը եւ Թուրքիայի արտաքին գործերի գերատեսչութեան պատուիրակութեան անդամները: Պատասխան հանդիպումը նախատեսուած էր անցկացնել սեպտեմբերի 10-ին Թուրքիայում: Սակայն այդ օրը կայանալու է Թուրքիայի եւ Բելգիայի ազգային հաւաքականների հանդիպումը, եւ որոշուել է երիտասարդականների խաղն անցկացնել մէկ օր շուտ` սեպտեմբերի 9-ին: Մրցամարտը կայանալու է Ստամբուլի «Ալի Սամի Են» մարզադաշտում:
  -   Սպորտ