2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,6%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 10,6%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 20-08-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-յուլիսին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 10,6%-ով եւ կազմել 1 տրլն 736 մլրդ 187,7 մլն դրամ: ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 108%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, այս տարուայ յունուար-յուլիսին, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ, հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը աճել է 1,8%-ով եւ կազմել 428 մլրդ 184,9 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն աճել է 6,9%-ով եւ կազմել 220 մլրդ 610,4 մլն դրամ, շինարարութեան ծաւալը` 14%-ով եւ կազմել 356 մլրդ 107,2 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 6,1%-ով եւ կազմել 500 մլրդ դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը աճել է 15%-ով եւ կազմել 389 մլրդ 82,9 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-յուլիսի համեմատ աճել է 29,5%-ով եւ կազմել 2 մլրդ 920,2 մլն դոլար: Ընդ որում, արտահանումը նուազել է 0,2%-ով եւ կազմել 628,1 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 40,9%-ով եւ կազմել 2 մլրդ 292,1 մլն դոլար: 2008թ.-ի յունուար-յուլիսին սպառողական գները 2007թ.-ի յունուար-յուլիսի համեմատ աճել են 9,2%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները` 5,8%-ով: Այս տարուայ յուլիսի վերջին նախորդ տարուայ նոյն ժամկէտի համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը 8,3%-ով նուազել է եւ կազմել 76 200 մարդ: Այս տարուայ առաջին եօթ ամիսներին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 87 908 դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 20,4%-ով), այդ թւում` բիւջէտային աշխատողներինը` 62 253 դրամ (աճել է 16,7%-ով), ոչ բիւջէտային հիմնարկների աշխատողներինը` 108 679 դրամ (աճել է 19,6%-ով): Այս տարուայ յունուար-յուլիսին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 306,84 դրամ (2007թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 342,08 դրամ):
  -   Տնտեսութիւն