2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ-ՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹԻՒՆԸ ԱՃԵԼ Է<br /> 5,9%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ` 16,2%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ-ՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹԻՒՆԸ ԱՃԵԼ Է
5,9%-ՈՎ, ԻՍԿ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ` 16,2%-ՈՎ

  • 19-08-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-յունիսին Հայաստանում առեւտրի շրջանառութիւնը, ընթացիկ գներով, կազմել է 659 մլրդ 614,1 մլն դրամ կամ աւելի քան 2 մլրդ 144,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նոյն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 5,9%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-յունիսին մանրածախ առեւտրի շրջանառութիւնը, ընթացիկ գներով, կազմել է 412 մլրդ 893,4 մլն դրամ, ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նոյն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 5%-ով : 2008թ.-ի յունուար-յունիսին ծառայութիւնների ծաւալը, ընթացիկ գներով, կազմել է 324 մլրդ 49,7 մլն դրամ, ինչը 2007թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նոյն ցուցանիշի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 16,2%-ով:
  -   Տնտեսութիւն