Առաջնորդների դպրոցի ուսանողները ծանօթացել էն Վիւասել-մտս-ի փորձին
06-04-2011 19:11:18 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Վիւասել-մտս-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկութիւնը տեղեկացնում է, որ Առաջնորդների դպրոցի ուսանողները ապրիլի 6-ին ծանօթացել էն նոր տեխնոլոգիաների եւ լուծումների շնորհիւ առաջատարի համբաւ վաստակելու «ՄՏՍ» Բբը-ի դուստր ձեռնարկութեան՝ Վիւասել-մտս-ի, փորձին:
«Գոյութիւն ունէն կառավարման մի շարք գործիքներ: Յաջողութեան ձգտող ցանկացած կազմակերպութիւն պէտք է մշակի ռազմավարական պլանաւորման տարեկան համակարգ: Կարեւոր է, որպէսզի կառավարման համակարգը լինի ճկուն եւ ճիշտ արձագանքի միջավայրի ազդեցութեանը: Վստահ եղէք, որ կարող էք յաջողել, եթէ ճիշտ գնահատէք աշխատակցի կարեւոր դերը, իսկ նրանից պահանջելուց առաջ` առաջնորդէք սեփական օրինակով»,- նշել է Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը:
Բանախօսն ուսանողներին մանրամասնել է նաեւ աշխատանքային առողջ միջավայր ստեղծելու անհրաժշետութիւնը: Նա կարեւոր է համարել բիզնէս կառավարման միջոցով երկրի հեղինակութիւնն ու ազգային ինքնագնահատականը բարձրացնելը:
Դասախօսութեանը յաջորդել է Վիւասել-մտս-ի գլխամասային մասնաշէնքում կազմակերպուած շրջայցը: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի երիտասարդ հիւրերն առաւել յստակ պատկերացում էն կազմել արդիւնաւէտ ու բաց կառավարման մասին: