ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԳՏՆՈՒՄ ԱՐՄԱՆ<br /> ԲԱԲԱՋԱՆԵԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԷՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ<br />


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ Է ԳՏՆՈՒՄ ԱՐՄԱՆ
ԲԱԲԱՋԱՆԵԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԷՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ

  • 15-07-2008 20:00:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մօտ օրերս «Դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկէտ ազատելու կամ պատժի չկրած մասն աւելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ յանձնաժողով»-ը քննարկելու է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արման Բաբաջանեանի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկէտ ազատելու վերաբերեալ ՀՀ ԱՆ «Դատապարտեալների հիւանդանոց» ՔԿՀ-ի միջնորդութիւնը: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժինը յիշեցնում է, որ 2007թ. յուլիսին` «Նուբարաշէն» ՔԿՀ-ի եւ 2007թ. դեկտեմբերին «Դատապարտեալների հիւանդանոց» ՔԿՀ-ի համապատասխան միջնորդութիւնները անկախ յանձնաժողովի կողմից մերժուել են: Նկատի ունենալով, որ Ա.Բաբաջանեանը նախկինում դատապարտուած չի եղել, ինչպէս նաեւ հաշուի առնելով խնդրի հասարակական նշանակութիւնը եւ վերջին շրջանում միջազգային հեղինակաւոր իրաւապաշտպան եւ լրագրողական կազմակերպութիւնների յայտարարութիւնները, ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը նպատակահարմար է գտնում նրա պայմանական վաղաժամկէտ ազատ արձակումը:
  -   Մարդու իրաւունքներ