Հանրակրթական ուսումնական հաստատութեան ղեկավարման հաւաստագիր է շնորհուել 267 յաւակնորդի


Հանրակրթական ուսումնական հաստատութեան ղեկավարման հաւաստագիր է շնորհուել 267 յաւակնորդի

  • 06-04-2011 18:19:52   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ղեկավարուելով "Հանրակրթութեան մասին" ՀՀ օրէնքի 12-րդ յօդուածի 9-րդ կէտով եւ հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատութեան ղեկավարման իրաւունք /հաւաստագիր/ ստանալու համար քննութիւն կազմակերպող հաւաստագրման յանձնաժողովների արձանագրութիւնները` ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը ստորագրել է հրաման` համաձայն որի 267 յաւակնորդի շնորհուել է հանրակրթական ուսումնական հաստատութեան ղեկավարման իրաւունք /հաւաստագիր/: հաւաստագրման քննութիւններն անցկացուել էն 15 խմբով` փետրավարի 18-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատուածում: Քննութիւններին մասնակցելու յայտ է ներկայացրել 382 յաւակնորդ, որից քննութիւններին մասնակցել է 364-ը: Մասնակիցների 26%-ը չի յաղթահարել նուազագոյն շեմը: Քննութիւններից բացակայել է 8 յաւակնորդ:
  -   Հասարակութիւն