ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ<br /> ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ԱՅՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՎ 7,25%<br />


ՀՀ ԿԲ-Ն 0,25%-ՈՎ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ
ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ` ԱՅՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՎ 7,25%

  • 02-07-2008 19:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 2-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը 0,25%-ով բարձրացրել է վերաֆինանսաւորման տոկոսադրույքը` սահմանելով այն 7,25%: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, 2008թ.-ի յունիսին մայիսի նկատմամբ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրուել է 0,5% գնանկում, որի պարագայում 12-ամսեայ գնաճը կազմել է 9,6%: Թէեւ այն շարունակել է նուազել` 0,3%-ով ցածր լինելով մայիսին արձանագրուած համանման մակարդակից, սակայն շուրջ 4%-ով գերազանցում է նպատակային թիրախի վերին սահմանը: ԿԲ-ի խորհուրդը հաստատել է, որ չնայած պարենային որոշ ապրանքների միջազգային գների նախորդ ամիսներին արձանագրուած նուազմանը` դրանք դեռեւս չեն արտայայտուել ներքին գների վրայ, եւ այդ նուազման արտայայտման արագութիւնն ու չափը մնում են անորոշ: Միաժամանակ, նավթամթերքի միջազգային գները շարունակում են բարձր մնալ` լրացուցիչ գնաճային ռիսկեր պահպանելով ինչպէս ուղղակի, այնպէս էլ` երկրորդային ազդեցություններով: Կարեւորելով գնաճային սպասումների մեղմման եւ նպատակային թիրախից շեղումների նուազեցման խնդիրները, ԿԲ-ի խորհուրդը համակարծիք է, որ վերաֆինանսաւորման տոկոսադրույքի յետագայ ճշգրտումը կախուած կլինի առաջիկայ ամիսներին համաշխարհային շուկաներում ապրանքների գների նշուած միտումներին ներքին գների արձագանքման արագութիւնից եւ չափից:
  -   Տնտեսութիւն