ԵՒՐՈՊԱՅԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 4<br /> ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼԱԿԻՐ<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ 4
ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԲՐՈՆԶԷ ՄԵԴԱԼԱԿԻՐ

  • 01-07-2008 20:00:00   |   |  Սպորտ
ՊԼՈՎԴԻՎ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 30-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքից Երեւան վերադարձավ Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հաւաքականը: Ինչպէս «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց աւագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանեանը, թիմի 10 անդամներից 8-ը մեկնարկային հանդիպումներն իրենց օգտին գրանցեցին, իսկ 4-ը` Յովհաննէս Բոչկովը (46 կգ, Գիւմրի), Նարեկ Աբգարեանը (48 կգ, Երեւան), Արթուր Քիրաջյանը (57 կգ, Երեւան) եւ Պողոս Ադիբէկեանը (75 կգ, Աբովեան) անցան կիսաեզրափակիչ: «Աւաղ, նրանք այնուհետեւ պարտուեցին եւ բաւարարուեցին բրոնզէ մեդալներով: Այնուամենայնիւ, տղաների ընդհանուր պատրաստականութիւնը յուսալի է, եւ նրանք արժանի հերթափոխ են ազգային հաւաքականի համար»,- ասաց Ֆ.Ալեքսանեանը:
  -   Սպորտ