2008 Թ. ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 9,8%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ. ՅՈՒՆՈՒԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 9,8%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 20-06-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. յունուար-մայիսին նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 9,8%-ով եւ կազմել 982 մլրդ 149,4 մլն դրամ (մօտ 2 մլրդ 871,1 մլն ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլեատորը կազմել է 107,7%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, այս տարուայ յունուար-մայիսին, նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ, հանրապետութիւնում արդիւնաբերական արտադրանքի ծաւալը նուազել է 0,4%-ով եւ կազմել 287 մլրդ 712,1 մլն դրամ: Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքն աճել է 1,9%-ով եւ կազմել 94 մլրդ 515,5 մլն դրամ, շինարարութեան ծաւալը` 14,9%-ով եւ կազմել 135 մլրդ 318,7 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը` 4,3%-ով եւ կազմել 331 մլրդ 918,7 մլն դրամ, իսկ ծառայութիւնների ծաւալը աճել է 10,6%-ով եւ կազմել 221 մլրդ 843 մլն դրամ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը նախորդ տարուայ յունուար-մայիսի համեմատ աճել է 29,6%-ով եւ կազմել 1 մլրդ 982,1 մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 0,2%-ով եւ կազմել 421,9 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 40,8%-ով եւ կազմել 1 մլրդ 560,2 մլն դոլար: 2008թ. յունուար-մայիսին սպառողական գները 2007թ. յունուար-մայիսի համեմատ աճել են 8,9%-ով, իսկ արդիւնաբերական արտադրանքի գները` 4,7%-ով: Այս տարուայ մայիսի վերջին նախորդ տարուայ նոյն ժամկէտի համեմատ պաշտօնապէս գրանցուած գործազուրկների թուաքանակը նուազել է 22,1%-ով եւ կազմել 76,4 հազ. մարդ: Այս տարուայ առաջին հինգ ամիսներին միջին ամսական անուանական աշխատավարձը կազմել է 86,85 հազ. դրամ (նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել է 22,9%-ով), այդ թւում` բիւջէտային աշխատողներինը` 60,775 հազ. դրամ (աճել է 16,6%-ով), ոչ բիւջէտային հիմնարկների աշխատողներինը` 109,621 հազ. դրամ (աճել է 24,5%-ով): Այս տարուայ յունուար-մայիսին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 308,11 դրամ (2007թ. այդ ցուցանիշը կազմել է 342,08 դրամ):
  -   Տնտեսութիւն