ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒՆԻ 4 ՈՒՂՂՈՒԹԻՒՆ<br />


ԳՆԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒՆԻ 4 ՈՒՂՂՈՒԹԻՒՆ

  • 11-06-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Սպառողական ապրանքների գների աճը վտանգում է աղքատութեան յաղթահարման ծրագրի արդիւնաւէտ իրականացումը, ուստի խնդիրը կառավարութեան ուշադրութեան կենտրոնում է»,- յունիսի 11-ին Ազգային ժողովում յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Պատգամաւորի այն հարցին, թէ ինչո՞ւ Հայաստանի շուկան չի արձագանքում միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գների կտրուկ նուազմանը, վարչապետը նշեց, որ համաշխարհային շուկաներից եկող գնաճային ճնշումները դեռեւս պահպանւում են: Նա, մասնաւորապէս, մատնանշեց վառելիքի գները, որոնք վերջին 4 տարիների ընթացքում 4 անգամ աճել են: Ըստ վարչապետի, համաշխարհային շուկայում նկատւող գների կտրուկ տատանումները` թէ' աճը, եւ թէ' նուազումը, ուղղակիօրէն չեն անդրադառնում հանրապետութեան շուկայական գների վրայ: Տ.Սարգսեյանի խօսքերով, գների աճի զսպման կառավարութեան կողմից մշակւող ծրագիրը ներառում է 4 ուղղութիւններ: Դրանցից առաջինը հակաբյուջետային քաղաքականութեան իրականացումն է, քանի որ գնաճային ճնշումները զսպելու համար պէտք է ունենալ զսպողական բիւջէ: Երկրորդը` ԿԲ-ի կողմից իրականազվող դրամավարկային քաղաքականությունն է, քանի որ գնաճը զսպելու համար ԿԲ-ն պարտաւոր է բարձրացնել վերաֆինանսաւորման տոկոսադրույքները: Երրորդ ուղղութիւնը մրցակցային դաշտի ստեղծումն է: Այս հարցում մեծ դերակատարութիւն պէտք է ունենայ Տնտեսական մրցակցութեան պետական յանձնաժողովը, որը համալիր ստուգումներ է անցկացնում այն շուկաներում, որտեղ մրցակցութեան բացակայութեան պատճառով գներն արագօրէն բարձրանում են, բայց իջնում են շատ դանդաղ: Յանձնաժողովն իր ստուգումների արդիւնքները յայտնում է հարկային մարմիններին, որոնք նույնպես հնարաւորութիւն ունեն ստուգումներ կատարել եւ բացայայտել գերշահոյթների դէպքերը: Եվ վերջապէս, գիւղատնտեսութեան արտադրանքի աճը, որը, սպառողական զամբյուղում սննդամթերքի տեսակարար կշռի բարձր մակարդակի պատճառով, զսպող ազդեցութիւն ունի գների մակարդակի վրայ: Ըստ վարչապետի, որպէսզի վերավաճառողները չկարողանան գիւղացիներին թելադրել իրենց գները, նույնպես անհրաժեշտ է ներդնել մրցակցային մեխանիզմներ:
  -   Տնտեսութիւն