ՄՇԱԿՒՈՒՄ Է ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ<br />


ՄՇԱԿՒՈՒՄ Է ՊԵՏԳՆՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

  • 11-06-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետական գնումների համակարգում անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ: Յունիսի 11-ին Ազգային Ժողովում այս մասին նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը: Նախարարը կարեւորեց պետական գնումների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որի համար ընթացիկ տարուայ բիւջէով նախատեսուած է որոշակի գումար: Նա հոյս յայտնեց, որ գնումների էլեկտրոնային համակարգը կգործարկուի 2009 թ. սկզբում: Էլեկտրոնային գնումների համակրգի ներդրումից բացի նախարարը կարեւորեց նաեւ օրենսդրական, մարդկային ռեսուրսների, աշխատանքի կազմակերպման եւ վերահսկման հետ կապուած խնդիրները: Ըստ նրա, պետգնումների համակարգը միջին եւրոպական չափանիշներին հասցնելու նպատակով մշակtyել է հայեցակարգ, որով նախատեսուած առաջին քայլերն արդէն արւում են: Տ.Դավթեանը նշեց նաեւ, որ Հայաստանն անդամակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան շրջանակներում գնումների համապատասխան համաձայնագրին: Ըստ նախարարի, կառավարութեան վերջին նիստում ընգդունվել է Պետական գնումների գործակալութեան գործունէութեան նոր կարգի առաջին փաթեթը, որը նախատեսում է որոշակի խստացումներ, ինչպէս նաեւ գործակալութեան գործունէութեան թափանցիկությունը:
  -   Տնտեսութիւն