Եմ-ն եւս մէկ անգամ Հայաստանի ուշադրութիւնը հրաւիրում է մարդու իրաւունքների կարեւորութեանը
05-04-2011 18:29:13 | | Մարդու իրաւունքներ
Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարութիւնը հրապարակել է ,մարդու իրաւունքներ ' ժողովրդավարութիւնէ 2010 թուականի զեկոյցը, որում յիշատակւում է նաեւ Հայաստանը:
Զեկոյցում նշւում է, մասնաւորապէս, որ Եմ-ն եւս մէկ անգամ Հայաստանի ուշադրութիւնը հրաւիրում է մարդու իրաւունքների կարեւորութեանը՝ որպէս լիովին ժողովրդավարական հասարակութիւն ստեղծելու հիմնական տարր:
Յղում է կատարւում ԵԱՀԿ Մամուլի Ազատութեան հարցերով ներկայացուցչի զեկոյցին, ըստ որի ՀՀ Հեռուստատեսութեան եւ ռադիօյի մասին օրէնքի փոփոխութիւնները բաւարար չէն Զլմ-ների բազմակարծութիւնը ապահովելու համար, եւ Եմ-ն կոչ է անում Հայաստանի կառավարութեանը եւ օրէնսդիրներին շարունակել սերտօրէն համագործակցել քաղաքացիական հասարակութեան, Եւրոպայի եւ ԵԱՀԿ փորձագէտների հետ, որպէսզի օրէնքը նպաստի մամուլի ազատութեանը եւ համապատասխանի եւրոպական չափանիշներին:
Անդրադարձ է կատարւում նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակի (ԺՀՄԻԳ) զեկոյցին, որը նշում է Հայաստանի արդարադատութեան համակարգի թերացումները, որոնք ի յայտ եկան 2008-ի մարտի հետընտրական բռնութիւնների դատական լսումների ժամանակ: Խորհուրդ է տրւում հաշուի առնել ԺՀՄԻԳ զեկոյցը դատաիրաւական համակարգի բարեփոխումներն իրականացնելիս:
ՄԹ Արտգործնախարարութեան զեկոյցում նշւում է, որ տնտեսական եւ քաղաքական կեանքում հայ կանանց նկատմամբ շարունակւում է խտրական մօտեցումը եւ մտահոգութիւն է արտայայտուած Հայաստանում ընտանեկան բռնութեան դէպքերով:
Զեկոյցին կարելի է ծանօթանալ http://fcohrdreport.readandcomment.com/ հասցէով:
Երեւանում Բրիտանական դեսպանատուն