Orange Նորարարութեան մրցանակը նոր հորիզոններ կը բացի հայ ուսանողների առջեւ


Orange Նորարարութեան մրցանակը նոր հորիզոններ կը բացի հայ ուսանողների առջեւ

  • 05-04-2011 17:25:11   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 5-ին Orange՟ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան ԵՊՀ ՏՏ կենտրոնում հանդիպեց ուսանողների հետ` լաւագոյն ուսանողների հետ ծանօթանալու եւ Orange Նորարարութեան մրցանակի վերաբերեալ վերջիններիս հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով: Նորարարութեան մրցոյթը մեկնարկել է մէկ ամիս առաջ Երեւանի Պետական Համալսարանի եւ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկ) երեւանեան եւ վերջիններիս մարզային մասնաճիւղերի ուսանողների համար: Մրցոյթի արդիւնքում լաւագոյն նորարարական գաղափարի հեղինակը ճանաչուած ուսանողը կը մեկնի Ֆրանսիայ` 6-ամսեայ վճարուող պրակտիկայի Orange-ի գիտահետազօտական լաբորատորիաներոից մէկում եւ կ'աշխատի նորարարական նախագծերի վրայ: ,հայաստանում էս հանդիպել եմ բազմաթիւ տաղանդաւոր երիտասարդների, որոնք, եթէ խրախուսում ու աջակցում ստանան, կարող էն փայլուն նախագծերի հեղինակը դառնալ: Orange Արմէնիան մեծ միջազգային Խմբի մասն է կազմում եւ մենք ուզում ենք տալ այդ երիտասարդներին հնարաւորութիւն` փորձել իրենց եւ կատարելագործուել մեր Խմբի բազմաթիւ գիտահետազօտական լաբորատորիաներից մէկում: Վստահ եմ, որ յաղթողը կը վերադառնայ Հայաստան որպէս պատրաստի մասնագէտ եւ օգտակար կը լինի ինչպէս իր համալսարանին, այնպէս էլ երկրինէ, ասաց Orange-ի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Երկու համալսարանների ռեկտորները ողջունել էն Orange-ի այս նախաձեռնութիւնը եւ ամէն կերպ աջակցել մրցոյթի անցկացմանը` յատկապէս կարեւորելով հայ ուսանողների համար այսօրինակ աշխատանքային պրակտիկայի ընձեռած ապագայ հնարաւորութիւնները, ինչպէս նաեւ յետագայում գիտական աշխատանքի պատրաստուող մասնագէտների համար նորանոր հմտութիւնների ձեռքբերումը: Մրցոյթի կարելի է մասնակցել` մինչեւ ապրիլի 20-ը գրանցուելով Orange-ի պաշտօնական վեբկայքում յատուկ ստեղծուած կայքէջում եւ էլեկտրօնային ձեւաչափով ուղարկելով նախագիծը եւ կենսագրութիւնը: 11 հոգուց կազմուած Ժիւրին, որի կազմում էն Orange Արմէնիայի հայ եւ արտասահմանցի 7 մասնագէտներ, Orange Lab-երի 2 ներկայացուցիչ, ինչպէս նաեւ` մէկական ներկայացուցիչ Եպհ-ից եւ Հպճհ-ից, կը գնահատի ներկայացուած գաղափարներն ըստ հետեւեալ չափանիշների. նորարարական, հետաքրքիր, օգտակար եւ հեշտ կիրառելի: Գաղափարը պէտք է վերաբերի հեռահաղորդակցութեան ոլորտին (ցանց եւ ինժեներիայ, ծրագրային ապահովում եւ հաւելուածներ, շարժական կապի նորարարական եղանակներ, սարքաւորումներեւ այլն) եւ ներկայացուած լինի անգլերէն կամ ֆրանսերէն լեզուներով: Այս լեզուներից մէկի բաւարար տիրապետումը անհրաժեշտ է յետագայում Ֆրանսիայում պրակտիկան անցնելու համար: Մրցոյթի յաղթողի անունը կը հրապարակուի Orange-ի կայքում մայիսի 20-ին: Մրցոյթի մասնակցութեան մասին մանրամասն տեղեկութիւնների համար կարելի է այցելել www.orangearmenia.am/innovation-prize/ կայքէջը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ