Արձակագիր Յովհաննէս Երանյանի համոզմամբ, հայ-թուրքական<br /> յարաբերութիւնները պէտք է կառուցել աստիճանական քայլերով<br />


Արձակագիր Յովհաննէս Երանյանի համոզմամբ, հայ-թուրքական
յարաբերութիւնները պէտք է կառուցել աստիճանական քայլերով

  • 24-03-2010 17:54:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Հայաստանի մշակոյթի նախկին նախարար, գրող Յակոբ Մովսէսի, հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ներկայ փուլում Հայաստանը երկու սխալ է անում. առաջին` պետական դիւանագիտութիւնը խառնում է հասարակական կարծիքի հետ եւ անդրադառնում մի հարցի, որ ժամանակային առումով հասունացած չէ: ինչպէս նա նշեց մարտի 24-ի ասուլիսում, այդ է պատճառը, որ հասարակությունում այս խնդրի առնչութեամբ կան խիստ բեւեռացուած` դրական կամ բացասական, մօտեցումներ: Ըստ Հ.Մովսէսի, յարաբերութիւններ հաստատելուց առաջ նախ երկու ժողովուրդները միմեանց հետ ծանօթանալու խնդիր ունեն: Նա գտնում է, որ հարցն անհարկի քաղաքականացվում է, մինչդեռ այն նախ պէտք է մշակութայնացվի. օրինակ, որպէս սկիզբ կարելի է կազմակերպել սիմպոզիումներ երկու երկրների մշակոյթի գործիչների մասնակցութեամբ: Արձակագիր Յովհաննէս Երանյանի համոզմամբ, հայ-թուրքական յարաբերութիւնները պէտք է կառուցել աստիճանական քայլերով, առանց շտապելու, եւ թուրքերը պէտք է ընդունեն, որ «դա հայի ինքնութեան հողն է, եւ մեր մշակոյթային յենասիւները` իմ Նարեկը, իմ գրերը, իմ էպոսը այնտեղ է գրուել»: Հ.Երանյանի խօսքերով, «մենք` հայերս թոյլ ենք տալիս, որպէսզի մեր մշակոյթը սեփականվի»: Նա նշեց, որ Հայաստանում գորգեր արտադրող երկու խոշոր ձեռնարկութիւններ այլեւս հայկական գորգեր չեն արտադրում, իսկ Անկարայում եւ Ստամբուլում կան գորգի թանգարաններ, որտեղ հայկական գորգերը ցուցադրվում են որպէս թուրքական կամ սելջուկյան գորգեր: «Մենք էլ ենք թուրքերից վերցնում, բայց վերցնում ենք խոտանը»,- ասաց Հ.Երանյանը:
  -   Մշակոյթ