Արցախի եւրոպական շարժում. Բակոյ Սահակեանը միակողմանի կարծիքների հիման վրայ դիմում է նախագահին ոչ արժանի քայլերի


Արցախի եւրոպական շարժում. Բակոյ Սահակեանը միակողմանի կարծիքների հիման վրայ դիմում է նախագահին ոչ արժանի քայլերի

  • 05-04-2011 15:17:27   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի եւրոպական շարժումը հանդէս է եկել յայտարարութեամբ հասարակական կազմակերպութեան գործունէութեանը խոչընդոտելու անթոյլատրելիութեան մասին։ Յայտարարութիւնում ասուած է. «2011թ. փետրուարից «Արցախի եւրոպական շարժում» Հկ-ն ներգրաւուած էր «Արցախ ուղի» ծրագրի մէջ: Այս ծրագիրը, որի ֆինանսաւորումը կազմում էր մօտ 16 միլիոն դրամ, ուղղուած էր Արցախի կրթական մակարդակի եւ հասարակական կազմակերպութիւնների ներուժի բարձրացմանը: Ծրագիրն արցախցի երիտասարդներին առաջարկում էր մի շարք դասընթացնէր եւ կրթական խորհրդատուութիւն` արտերկրի տարբեր բուհերի եւ ծրագրերի դիմելու համար: «Արցախ ուղի» ծրագրի մէջ ներգրաւուած կազմակերպութիւնները հնարաւորութիւն ունէին օգտուելու Ստեփանակերտում տեղակայուած եւ տեխնիկապէս յագեցած գրասենեակի հնարաւորութիւններից: Սակայն շատ շուտով «Արցախի եւրոպական շարժումը» դուրս մնաց այս ծրագրից` դոնորից եւ մեզնից անկախ պատճառներով: Առաջին անգամ չէ, որ ճնշումներ եւ անհանդուրժողականութիւն է դրսեւորւում կազմակերպութեան նկատմամբ, սակայն այդ ամէնը մինչեւ հիմա չէր հրապարակայնացուել Արցախի իշխանութիւնների հետ համաձայնութեան գալու յոյս ունենալու պատճառով: Համաձայնութիւն, որն իրենից ենթադրում էր տալ հնարաւորութիւն իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում տեղաւորւում էին ոչ ֆորմալ կրթութեան տրամաբանութեան մէջ: Այժմ այդ յոյսը կորել է, քանզի ծրագրից մեր կազմակերպութեան բացառման համար միջնորդել է անձամբ Արցախի նախագահ Բակոյ Սահակեանը: Արցախի իշխանութիւններին յատկապէս բարկացրել էր մեր կողմից կազմակերպուած «Միջազգային յարաբերութիւններ եւ դիւանագիտութիւն» եռամսեայ դասըթնացը, որտեղ դասաւանդում էին մասնագէտներ Ստեփանակերտից եւ Երեւանից: Սկզբում մեզ զգուշացուեց, որ գրասենեակ չգայ Մասիս Մայիլեանը, Արցախի ԱԳ նախարարի նախկին տեղակալը, որը 2007թ. նաեւ մասնակցել էր նախագահական ընտրութիւններին եւ որը շաբաթը մէկ անգամ եռամսեայ դասըթնացի շրջանակներում դասաւանդում էր «Արցախեան բանակցային գործընթաց» առարկան: Այնուհետեւ լուրջ ճնշումներ էն սկսում դասընթացին յաճախող ուսանողների վրայ, յատկապէս նրանց, ովքեր ուսանում էին Արցախի պետական համալսարանում: Դեկան, ամբիոնի վարիչ, դասախօսներ տարբեր կերպ փորձում էին ետ պահել ուսանողներին մեր կողմից կազմակերպուող դասընթացին այցելելուց: Արցախի եւրոպական շարժումն իր հիասթափութիւնն է յայտնում նախագահ Բակոյ Սահակեանի` մի խումբ բանսարկուների ասածների վրայ որոշումներ ընդունելու փաստից: Մենք ցաւ ենք զգում, որ մեր երկրի նախագահը միակողմանի կարծիքների հիման վրայ դիմում է նախագահին ոչ արժանի քայլերի եւ կարծում ենք, որ ապատեղեկատուութիւնից խուսափելու միակ ձեւը առնուազն բոլոր կողմերին լսելն է: Արցախի եւրոպական շարժումն արդէն իսկ սկսել էր Միջազգային եւրոպական շարժման թղթակից անդամ դառնալու շուրջ բանակցութիւններ` նպատակ ունենալով ինտէգրուել միջազգային հասարակական դաշտում: Միջազգային եւրոպական շարժման գլխաւոր քարտուղարը ողջունել էր մեր կազմակերպութեան գործունէութիւնը եւ պատրաստակամութիւն յայտնել լինել Արցախում: Մեզ հետ կատարուած վերջին իրադարձութիւնները սպառնալիքի տակ էն դնում այս ողջ գործընթացը: Արցախի եւրոպական շարժումը խնդրում է Արցախի նախագահից չխոչընդոտել կազմակերպութեան գործունէութեանը եւ վերացնել պետական այլ կառոյցների կողմից առկայ խոչընդոտները: Միեւնոյն ժամանակ, յայտնում ենք մեր մտահոգութիւնն առ այն, որ մինչեւ այսօր Արցախի տարբեր կառոյցների կողմից Հայաստանից եւ Սփիւռքից եկածները համարւում էն օտար, նրանց գործունէութիւնը շատ յաճախ այդ նոյն մարմինների կողմից խոչընդոտւում է: Մենք համոզուած ենք, որ հայութեան բոլոր ներկայացուցիչները, անկախ ծննդեան վայրից, իրաւունք ունէն ապրել, ստեղծագործել եւ կայանալ Արցախում»:
  -   Քաղաքական