Հայաստանը Բաքու չի մեկնելու. ՀԱՕԿ-ն է որոշել<br />


Հայաստանը Բաքու չի մեկնելու. ՀԱՕԿ-ն է որոշել

  • 17-03-2010 20:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հաւաքականը չի մասնակցի ապրիլի 13-ից 18-ը Բաքւում կայանալիք Եւրոպայի առաջնութեանը: Այս մասին ArmSport.am-ին յայտնեց Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակեանը: «Սա Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտէի որոշումն է: Դա բացատրւում է նրանով, որ աւելի լաւ է նախապատրաստվենք Մոսկուայում սեպտեմբերի 6-ից 12-ը կայանալիք Աշխարհի 2010 թ. առաջնութեանը: Ներկայ դրութեամբ մենք ուսումնամարզական հաւաք ենք անցկացնում Երեւանում, որը կավարտենք մարտի 20-ին: Եւս մէկ հաւաք կանցկացնենք մարտի 31-ից ապրիլի 14-ը` Ծաղկաձորում, իսկ յունիսի 3-ից 6-ը Թբիլիսիում կմասնակցենք միջազգային մրցաշարի»,- ասաց Ջուլֆալակեանը:
  -   Սպորտ