Սեւանայ լճի ափին հանրային լողափերի տարածքներն արդէն ընտրուել էն


Սեւանայ լճի ափին հանրային լողափերի տարածքներն արդէն ընտրուել էն

  • 05-04-2011 13:38:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սեւան» ազգային պարկ» Պոակ-ի խորհրդի նախագահ Արմէն Գէորգեանն ապրիլի 5-ին ՀՀ բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանի, Գեղարքունիքի մարզպետ Նուեր Պօղոսեանի ուղեկցութեամբ եղաւ Սեւանայ լճի ափամերձ այն հատուածներում, որոնք ընտրուել էն հանրային լողափերի համար: Այդ նպատակով կօգտագործուէն Լճաշեն համայնքին յարակից 1,72 հեկտար տարածքը, Սեւանի քաղաքային լողափին յարակից 0,68 հեկտարը եւ 1,54 հեկտար` թերակղզու հատուածում: Բոլոր երեք լողափերի տարածքները գտնւում էն 1905մ նիշից ցածր հատուածում, ուստի կառուցապատումը, կահաւորումը եւ սարքաւորումների տեղադրումը կլինէն ժամանակաւոր: Ա.Գէորգեանը կարեւորեց բնակչութեան հանգստի պատշաճ կազմակերպման համար լողափերում անհրաժեշտ պայմանների ստեղծումը` հաշուի առնելով նաեւ սանիտարական, անվտանգութեան ապահովման խնդիրները: Նա մարզպետին յանձնարարեց առողջապահութեան նախարարի հետ քննարկել լողափերում բուժօգնութեան կազմակերպման հարցը: Փոխվարչապետը պատասխանատուներին յորդորեց ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ լողափերը նախատեսուած ժամկէտներում շահագործելու համար: Հաշուի առնելով, որ հանրային լողափերի համար ընտրուել էն մայրաքաղաքին համեմատաբար մօտ հատուածները, յանձնարարուեց նաեւ քննարկել լճի ափամերձ այլ հատուածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարաւորութիւնը եւ ներկայացնել առաջարկութիւններ: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց, որ Բնապահպանութեան նախարարութիւնը սեղմ ժամկէտներում կառավարութեանը կը ներկայացնի նշուած երեք տարածքների բարեկարգման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման համար պահանջուող ֆինանսական միջոցների նախահաշիւը:
  -   Տնտեսութիւն