Հրանուշ Յակոբեան. «Մենք պէտք է գլուխ խոնարհենք այն<br /> հայորդիների առջեւ, որոնք հերոսացել են յանուն մեր Հայրենիքի»<br />


Հրանուշ Յակոբեան. «Մենք պէտք է գլուխ խոնարհենք այն
հայորդիների առջեւ, որոնք հերոսացել են յանուն մեր Հայրենիքի»

  • 17-03-2010 20:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 17-ին Երեւան քաղաքի պատմութեան թանգարանում բացուեց «Սփիւռքը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին» խորագիրը կրող ցուցահանդէս, որի առաջնային նպատակն էր ներկայացնել այն մեծ աւանդը, որը ներդրեց սփիւռքահայութիւնը հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ինչպէս նշեց ցուցահանդէսի բացմանը ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, հայ ժողովուրդն իսկապէս մեծ աւանդ ունի յաղթանակի կերտման գործում: Նա նշեց այն երեք ճակատները, որոնցով պատերազմին իրենց մասնակցութիւնն են բերել ոչ միայն Հայրենիքի, այլ նաեւ Սփիւռքի մեր հայրենակիցները: Մօտ 600 հազար հայեր մասնակցել են Հայաստանից, 50 հազար սփիւռքահայեր` իրենց երկրների կանոնաւոր բանակներում, եւ բազմաթիւ մեր հայրենակիցներ էլ մարտնչել են պարտիզանական ջոկատներում: Նախարարը կարեւորեց պատերազմում հերոսացած հայրենակիցների օրինակով երիտասարդ սերնդի դաստարակությունը եւ հայ հերոսներին անուն առ անուն ճանաչելը: Հրանուշ Յակոբեան. «Մենք պէտք է գլուխ խոնարհենք այն հայորդիների առջեւ, որոնք հերոսացել են յանուն մեր Հայրենիքի»,- ասաց նախարարը:
  -   Հասարակութիւն