Տաշքենտաբնակ 12-ամեայ երգչին յանձնուել է ՀՀ Սփիւռքի<br /> նախարարութեան շնորհակալագիրը<br />


Տաշքենտաբնակ 12-ամեայ երգչին յանձնուել է ՀՀ Սփիւռքի
նախարարութեան շնորհակալագիրը

  • 16-03-2010 21:08:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը մարտի 15-ին ընդունել է Տաշքենտում բնակուող 12-ամեայ երգիչ, բազմաթիւ միջազգային մրցանակների դափնեկիր Մասիս Մինասեանին` իր ծնողների` Նեկտար եւ Շիրազ Մինասյանների, եւ կոմպոզիտոր Անահիտ Շահզադեյանի ուղեկցութեամբ: Երկար տարիներ ապրելով Տաշքենտում, Մինասեան ամուսինները կարողացել են իրենց զավակներին փոխանցել սէրը Հայրենիքի, հայ մշակոյթի, յատկապէս հայ երգարվեստի նկատմամաբ, սովորեցրել են որդիներին խօսել անաղարտ հայերէնով: Հանդիպման ժամանակ Մասիսը կատարել է Ա.Շահզադեյանի «Մասիսն է իմ լեռը, Մասիսն եմ եւ ես» երգը, որը նա պատրաստւում է ներկայացնել «Նոր ալիք» միջազգային փառատոնում: Մէկ այլ երգով Մասիսը կմասնակցի «Եվրոտեսիլ»-ի մանկական երգի մրցոյթին, ինչպէս նաեւ որպէս անհատ-կատարող հանդէս կգայ «Մէկ ազգ, մէկ մշակոյթ» փառատոնի շրջանակներում: Հ.Յակոբեանը բարձր է գնահատել օտար ափերում հայ երգը եւ մշակոյթն արժանապատվորեն ներկայացնող 12-ամեայ տաղանդաշատ պատանյակի ջանքերն ու նվիրումը: «Սիրելի Մասիս, դու ճառագում ես, եւ քո միջի արեւը թող որ քեզ դարձնի Արարատ եւ հայ երգի դեսպանն աշխարհում»,- մաղթել է նրան նախարարը: Հ.Յակոբեանը փոքրիկ երգչին նուիրել է «Սովորիր մեծերից» ասույթների եւ առակների ժողովածուն, նաեւ խորհուրդ տուել աւելի յաճախ այցելել «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթ` ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից իրականացyող ծրագրերին տեղեկանալու եւ մասնակցելու համար: Մասիսին յանձնուել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան շնորհակալագիրը` հայ երգարվեստի զարգացմանը, հայապահպանութեան եւ Հայաստան-Սփիռք մշակոյթային կապերի ամրապնդմանն ուղղուած ջանքերի եւ նշանակալի ձեռքբերումների համար: Շնորհակալութիւն յայտնելով ՀՀ սփիւռքի նախարարին ջերմ ընդունելութեան համար, հիւրերը նշել են, որ հանձին նորաստեղծ գերատեսչութեան իրենք շատ արագ եւ արդիւնաւէտ են տեսնում իրենց հիմախնդիրների լուծումը Հայրենիքում:
  -   Մշակոյթ