Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Զագգա Ա պատրիարքի<br /> ներկայացուցչին<br />


Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Զագգա Ա պատրիարքի
ներկայացուցչին

  • 16-03-2010 18:31:00   |   |  Հասարակութիւն
ԱՆԹԻԼԻԱՍ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 13-ին, Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ասորական ուղղափառ քույր եկեղեցու հոգեւոր պետ Զագգա Ա Իուաս Պատրիարքի ներկայացուցչին` մետրոպոլիտ Սալիպային, հաղորդում են Անթիլիասի մայրավանքից: Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Նարեկ եպիսկոպոս Ալեեմեզյանը: Զրոյցի ընթացքում շոշափուել են Արամ Ա կաթողիկոսի Հնդկաստան կատարած պաշտօնական այցելութեան ընթացքում ունեցած հանդիպումները Հնդկաստանի Ուղղափառ եկեղեցիների հոգեւոր պետերի եւ եկեղեցական այլ կառոյցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է, որ Նարեկ Սրբազանը մեկնելու է Դամասկոս, որպէս իր անձնական պատուիրակ հանդիպում ունենալու Զագգա Ա պատրիարքի հետ եւ նրան փոխանցի իր յատուկ պատգամը:
  -   Հասարակութիւն