Արմէն Երիցյանը եւ Մանուկ Վարդանեանը նշանակուել են ՀՀ<br /> արտակարգ իրավիճակների եւ տրանսպորտի եւ կապի նախարարներ<br />


Արմէն Երիցյանը եւ Մանուկ Վարդանեանը նշանակուել են ՀՀ
արտակարգ իրավիճակների եւ տրանսպորտի եւ կապի նախարարներ

  • 15-03-2010 21:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Նախագահի մամլոյ գրասենեակից ստացուած հաղորդագրութեան համաձայն, Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 15-ին հրամանագիր է ստորագրել Մհեր ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտօնից ազատելու մասինղ Նախագահի մէկ այլ հրամանագրով Արմէն ԵՐԻՑՅԱՆԸ նշանակուել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: ԱՐՄԷՆ ԵՐԻՑՅԱՆ /կենսագրական տվյալներ/ Ծնուել է 1960թ. Երեւան քաղաքում: 1978թ. աւարտել է Երեւանի թիւ 12 միջնակարգ դպրոցը: 1979-1981թթ. ծառայել է Զինուած ուժերում: ՀՀ ոստիկանութիւնում ծառայում է 1982թ-ի օգոստոս ամսից: 1984-4986թթ. սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացուած դպրոցում: 1987-1990թթ. ուսանել եւ աւարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագոյն քննչական դպրոցը եւ ծառայութիւնը շարունակել Երեւան քաղաքի վարչութեան քրէական հետախուզութեան բաժնի օպերլիազորի, աւագ օպերլիազորի, բաժանմունքի պետի պաշտօններում: Ծառայութեան ընթացքում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտօններ` Խորհրդային ՆԳ բաժնի պետի, Կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան պետի տեղակալի, նոյն վարչութեան պետի, Կոտայքի մարզային վարչութեան պետի, իսկ 1999թ-ի օգոստոս ամսից` կրկին Կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան պետի պաշտօնները: 2001թ. օգոստոս ամսին նշանակուել է ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտօնին, 09.01.2003թ-ից` ՀՀ ոստիկանութեան պետի տեղակալի, իսկ 04.06.2008թ-ից` ՀՀ ոստիկանութեան պետի առաջին տեղակալի պաշտօնին: 2000թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրուել է Արիութեան մեդալով, 2006թ-ին` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով եւ նոյն թուականին ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրուել է «Մխիթար Գօշ» մեդալով: Ունի իրաւաբանական գիտութիւնների դոկտորի գիտական աստիճան: 10 մենագրութիւնների, 3 միջազգային իրաւական ակտերի ժողովածուների եւ 100-ից աւելի գիտական յոդուածների հեղինակ է: Դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: Ամուսնացած է, ունի երկու երեխայ: Նախագահ Սերժ Սարգսեանը հրամանագրեր է ստորագրել նաեւ Գուրգէն ՍԱՐԳՍԵԱՆԻՆ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի պաշտօնից ազատելու եւ Մանուկ ՎԱՐԴԱՆԵԱՆԻՆ այդ պաշտօնում նշանակելու վերաբերեալ: ՄԱՆՈՒԿ ՎԱՐԴԱՆԵԱՆ /կենսագրական տվյալներ/ Ծնուել է 1961թ-ին Գիւմրի քաղաքում: 1978թ-ին աւարտել է Երեւանի N 159 միջնակարգ դպրոցը: 1983թ. աւարտել է Մոսկուայի Հողաշինարարական ինստիտուտը: 1983-1985թթ. աշխատել է «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտում: Այնուհետեւ Հրազդանի շրջխորհրդի գործկոմում` որպէս գլխաւոր ինժեներ-հողաշինարար: 1995թ-ին ընտրուել է ՀՀ ԱԺ պատգամաւոր: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ քաղաքաշինութեան նախարարութիւնում` որպէս կադաստրի վարչութեան պետ: 1997-2009թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահի պաշտօնը: Զինապարտ է: Ունի տեխնիկական գիտութիւնների թեկնածուի գիտական աստիճան: Պարգեւատրուել է Անանիա Շիրակացու մեդալով /2003թ./: 2002թ. ՀՀ վարչապետի կողմից ստացել է շնորհակալագիր, իսկ 2006թ. պարգեւատրուել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ամուսնացած է, ունի մէկ որդի եւ մէկ դուստր: Նախագահի հրամանգրերով Արմէն ԵՐԻՑՅԱՆՆ ազատուել է ՀՀ կառավարութեանն առընթեր ՀՀ ոստիկանութեան պետի առաջին տեղակալի, իսկ Մանուկ ՎԱՐԴԱՆԵԱՆԸ` Հայաստանի Հանրապետութեան Նախագահի խորհրդականի պաշտօնից:
  -   Քաղաքական