Ապրիլի 20-ին Հաագայում կանցկացուի ցոյց Հայոց ցեղասպանութեան<br /> 95-ամեակի կապակցութեամբ<br />


Ապրիլի 20-ին Հաագայում կանցկացուի ցոյց Հայոց ցեղասպանութեան
95-ամեակի կապակցութեամբ

  • 14-03-2010 10:30:00   |   |  Քաղաքական
ՀԱԱԳԱ, 14 ԱՊՐԻԼ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հաագայի Հեթ Պլեյն (Het Plein) հրապարակում ապրիլի 20-ին կանցկացուի ցոյց Հայոց ցեղասպանութեան 95-ամեակի կապակցութեամբ: Ցույցը կազմակերպում են Հոլանդահայ Կազմակերպութիւնների Ֆեդերացիայի Ապրիլի 24 կոմիտէն եւ Հոլանդիայի Հայ Դատի յանձնախումբը «Հոլանդահայ համագործակցող կազմակերպութիւններ» անուան տակ: Ցույցի կազմակերպիչները կոչով դամել են Նիդերլանդների բոլոր հայկական կառույցներին եւ ամբողջ հոլանդահայությանը, որ «միասնաբար զանգվազային ցույցի միջոցով զորացնեն իրենց պահանջը Թուրքիայից` ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը եւ Նիդերլանդների կառավարութիւնից` իրագործել Ռոուվուտի առաջարկութիւնը, որը միաձայն ընդունուել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից 2004 թուականին»: Ինչպէս նշուած է ցույցի կազմակերպիչների տարածած յայտարարութեյան մէջ, ցույցի նպատակն է պահանջել, որպէսզի «Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, իրագործուի 2004 թ. Ռոուվուտի առաջարկութիւնը, որը Նիդերլանդների կառավարութեանը յանձնարարում է շարունակաբար եւ շեշտակի առաջ քաշել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը: Որպէսզի կառուցուի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը հավերժացնող հուշակոթող միջազգային օրէնքի քաղաք Հաագայում, որպէսզի մարդկութիւնը այլեւս անտարբեր վերաբերմունք չցուցաբերի նման աղէտալի իրադարձութիւնների նկատմամբ»: «Յոյժ կարեւոր է, որ հոլանդահայությունը միակամ իր սարսափը արտայայտի Հայոց ցեղասպանութեան եւ այն փաստի նկատմամբ, որ Թուրքիան 95 տարի յետոյ գարշելի կերպով հերքում եւ նսեմացնում է ցեղասպանութեան եղելությունը, իսկ այդ մասին Թուրքիայում խօսելն անգամ դեռեւս համարւում է քրէական հանցանք: Չնայած, որ Հայոց ցեղասպանութիւնը լայն ճանաչում է գտել, միջազգային հասարակայնութիւնը չի կարողացել աներկբայ Թուրքիային յստակօրէն ասել, որ հերքման եւ նսեմացման գործելակերպն ընդունելի չէ եւ դրա դէմ համապատասխան միջոցներ չի կիրառել: Համաշխարհային հասարակութեան այս իսկ կեցուածքն էր, որ պարարտ հող ստեղծեց 1915 թ. եղեռնագործության համար` աշխարհի բաց աչքերի առջեւ: Այդ իսկ պատճառով խիստ կարեւոր է, որ մենք միասնականօրէն հանդէս գանք Հայոց ցեղասպանութեան 95-ամեակի առիթով: Մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել միջազգային օրէնքի քաղաք Հաագայում կայանալիք միասնական ցույցին: Միասնաբար մենք կարող ենք կուռ բռունցք դառնալ անարդարութեան դէմ»,- ասուած է «Հոլանդահայ համագործակցող կազմակերպութիւններ»-ի կոչ-յայտարարութեյան մէջ:
  -   Քաղաքական