ԱԱԽ նիստում քննարկուել էն զօրակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապուած հարցեր


ԱԱԽ նիստում քննարկուել էն զօրակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապուած հարցեր

  • 13-03-2010 17:45:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 13-ին Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Սերժ Սարգսեանը հրաւիրել է Ազգային անվտանգութեան խորհրդի նիստ: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, Անվտանգութեան խորհրդի նիստում քննարկուել էն Հայաստանի Հանրապետութիւնում զօրակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապուած հարցեր: Անդրադարձ է եղել այս առնչութեամբ նախկինում տրուած յանձնարարականների կատարմանը, ինչպէս նաեւ համապատասխան գերատեսչութիւններին նոր յանձնարարականներ էն տրուել զօրակոչիկների հաշուառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերը յստակեցնելու վերաբերեալ: Նիստում հաւանութեան է արժանացել ՀՀ կառավարութեանն առընթեր ՀՀ ոստիկանութեան գործունէութեան ոլորտում 2010-2011թթ.-ի բարեփոխումների համալիր ծրագիրը, որն ուղղուած է Հայաստանի Հանրապետութեան` Եւրոպայի խորհրդի, Եահկ-ի եւ Եւրամիութեան հետ համագործակցութեան շրջանակում ստանձնած պարտաւորութիւնների կատարմանը, ինչպէս նաեւ ոստիկանութեան ծառայութեան նկատմամբ հանրային վստահութեան մակարդակի բարձրացմանը:
  -   Քաղաքական