Սլովենիայում կայացել է մշակոյթային փառատոն` «Հայաստան.<br /> մօտիկ եւ հեռու...» <br />


Սլովենիայում կայացել է մշակոյթային փառատոն` «Հայաստան.
մօտիկ եւ հեռու...»

  • 11-03-2010 16:31:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԼՅՈՒԲԼՅԱՆԱ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սլովենիայում անցկացւում է «Հայաստան. մօտիկ եւ հեռու...» մշակոյթային փառատոնը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլոյ ծառայութիւնը: Հաղորդման համաձայն, Լյուբլյանայում փառատոնի անցկացման հետ կապուած հարցեր են քննարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինէ Ղազինեանը եւ Սլովենիայի մշակոյթի հարցերի պետական քարտուղար, դոկտոր Ստոյան Պելկոն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները նշել են, որ հայ մշակոյթի փառատոնը Լյուբլյանայում բացուել է ամենաբարձր մակարդակով, Սլովենիայի նախագահի, առաջին տիկնոջ եւ մշակոյթի նախարարի ներկայութեամբ: Ղազինեանը ծրագրում է նաեւ այցելել «Ցանկարյան տուն», որտեղ բացուել է «Հայկական աւանդոյթներ. աշխարհիկի եւ հոգեւորի միջեւ» ցուցահանդէսը: «Ցանկարյան տունը» Սլովենիայում հայ մշակոյթային փառատոնի կազմակերպիչներից մէկն է»:
  -   Մշակոյթ