Հայաստանի վարչապետն ընդունել է Լեհաստանի նորանշանակ<br /> դեսպանին<br />


Հայաստանի վարչապետն ընդունել է Լեհաստանի նորանշանակ
դեսպանին

  • 09-03-2010 22:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով մարտի 9-ին Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը կարեւորել է Լեհաստանի վարչապետի առաջիկայ այցը Հայաստան: Նա ընդգծել է, որ այդ այցը նոր թափ կհաղորդի հայ-լեհական յարաբերութիւններին եւ կխթանի դրանց յետագայ զարգացումը` նպաստելով փոխշահավետ համագործակցութեան խորացմանը: Լեհաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցութիւնը ԵՄ «Արեւելյան Գործընկերութեան» ծրագրին` այն համարելով փոխհամագործակցության ընդլայնման ամուր հիմք: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, կողմերն անդրադարձել են «Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունների միջեւ տնտեսական համագործակցութեան մասին» համաձայնագրի ստորագրմանը եւ երկկողմ յարաբերութիւնների ակտիւացմանը:
  -   Քաղաքական