Բրայան Արդունի. «Այսօր ճշմարտութիւնը յաղթանակեց, իսկ<br /> հնարաւոր ցեղասպանութիւնների նախազգուշացումը ստացաւ իր<br /> շարունակութիւնը» <br />


Բրայան Արդունի. «Այսօր ճշմարտութիւնը յաղթանակեց, իսկ
հնարաւոր ցեղասպանութիւնների նախազգուշացումը ստացաւ իր
շարունակութիւնը»

  • 06-03-2010 11:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Չնայած ռազմական ընկերակցությունների կողմից օժանդակվող թուրքական կառավարութեան լուրջ լոբբիին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէն ընդունեց Հայոց ցեղասպանութեան մասին 252 բանաձեւը: Այդ մասին ասւում է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) յայտարարութեյան մէջ: «Այսօր ճշմարտութիւնը յաղթանակեց, իսկ հնարաւոր ցեղասպանութիւնների նախազգուշացումը ստացաւ իր շարունակութիւնը: Մենք երախտապարտ ենք կոմիտէի նախագահ Հովարդ Բերմանին եւ բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր հանդէս եկան բանաձեւի ընդունման կողմից, որի հեղինակները կոնգրեսականներ Ադամ Շիֆֆը, Մարկ Քըրքն ու Ֆրենք Պալլոուն են»,- յայտնել է ԱՀՀ գործադիր տնօրէն: Յայտարարութեյան մէջ նաեւ նշւում է, որ ԱՄՆ հայ համայնքը նամակ է յղել ԱՄՆ Կոնգրեսին այն մասին, որ Ամերիկայի հայերը միահամուռ են Հայոց ցեղասպանութեան մասին բանաձեւին հաւանութիւն տալու իրենց կոչում: Յիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների կոմիտէն 23 «կողմ» եւ 22 «դէմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանութեան մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտէում քուէարկութիւնից յետոյ բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկուի վերջնական քուէարկութեան համար:
  -   Քաղաքական