Բեյրութում բացուել է գեղանկարիչ Սուրէն Ոսկանեանի<br /> ստեղծագործությունների ցուցահանդէսը<br />


Բեյրութում բացուել է գեղանկարիչ Սուրէն Ոսկանեանի
ստեղծագործությունների ցուցահանդէսը

  • 05-03-2010 18:35:00   |   |  Մշակոյթ
ԲԵՅՐՈՒԹ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մարտի 4-ին, Բեյրութի «Նոազ Արք» ցուցասրահում, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանի հովանաւորութեամբ եւ նախաձեռնութեամբ տեղի է ունեցել Գեղանկարիչ Սուրէն Ոսկանեանի նկարների ցուցահանդէսի բացման հանդիսաւոր արարողութիւնը: Ինչպէս տեղեկացնում է «Ազդակը», ցուցահանդէսում ներկայացուել են արուեստագէտի 28 իւղաներկ աշխատանքները: Ի դէեպ ցուցահանդէսի բացումը համընկել է գեղանկարչի ծննդեան հիսունամյակին: Խօսելով իր յետագայ ծրագրերի մասին, Սուրէն Ոսկանյանն ասել է. «Պէտք է շարունակել աշխատել»: Ցուցադրությունը շարունակուելու է մինչեւ մարտի 18-ը:
  -   Մշակոյթ