«Հայկական մաթեմատիկական հանդէս»-ը եւ «Հայաստանի ֆիզիկա»-ն<br /> ընդգրկվեցին ՀՀ ԳԱԱ-ի պաշտօնական հրատարակութիւնների ցուցակում<br />


«Հայկական մաթեմատիկական հանդէս»-ը եւ «Հայաստանի ֆիզիկա»-ն
ընդգրկվեցին ՀՀ ԳԱԱ-ի պաշտօնական հրատարակութիւնների ցուցակում

  • 04-03-2010 15:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԳԱԱ-ի պաշտօնական հրատարակութիւնների ցուցակում ընդգրկուել են նոր էլեկտրոնային հանդէսներ` «Հայկական մաթեմատիկական հանդէս»-ը եւ «Հայաստանի ֆիզիկա»-ն: ՀՀ ԳԱԱ-ի նախագահութեան մարտի 3-ի նիստում հաստատուել է ամսագրերի խմբագրական կազմը: «Հայկական մաթեմատիկական հանդէս»-ի գլխաւոր խմբագրի պաշտօնում հաստատուել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հանրի Ներսիսեանը, իսկ «Հայաստանի ֆիզիկա» էլեկտրոնային հանդէսի գլխաւոր խմբագրի պաշտօնում` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Յարութիւնեյանը: Ըստ ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի հաղորդագրութեան, նիստում որոշում է ընդունուել նաեւ միջնորդել ՀՀ Բարձրագոյն որակաւորման յանձնաժողովի (ԲՈՀ) առջեւ` նշուած հանդեսները ԲՈՀ-ի համապատասխան պարբերական գիտական հրատարակութիւնների ցուցակում ընդգրկելու համար:
  -   Հասարակութիւն