Յունուար ամսուայ ընթացքում Հայաստանի պետական բիւջէ են<br /> մուտքագրուել 545,2 մլն դրամի այլ հարկեր<br />


Յունուար ամսուայ ընթացքում Հայաստանի պետական բիւջէ են
մուտքագրուել 545,2 մլն դրամի այլ հարկեր

  • 03-03-2010 16:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունուար ամսուայ ընթացքում Հայաստանի պետական բիւջէ են մուտքագրուել 545,2 մլն դրամի այլ հարկեր: Մասնաւորապէս, 145,9 մլն դրամ են կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրէնքով սահմանուած կոնցեսիոն վճարը, 146,4 մլն դրամ` ճանապարհային վճարները, 107,2 մլն դրամ` հանրային ծառայութիւնների կարգաւորման պարտադիր վճարները, 53,7 մլն դրամ` «Հարկերի մասին» ՀՀ օրէնքի խախտման համար սահմանուած տուգանքները, 87,4 մլն դրամ` ՀՀ կառավարութեանն առընթեր հարկային պետական ծառայութեան նիւթական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարուայ յունուար ամսուայ համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշը գրեթէ փոփոխութիւն չի կրել: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնում են Հայաստանի Ֆինանսների նախարարութիւնից, հաշուետու ժամանակահատուածում պետական բիւջէի այլ եկամուտները կազմել են 4,2 մլրդ դրամ եւ 68,5%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: 2009թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտներն աճել են 2,1 անգամ, ինչը հիմնականում պայմանաւորուած է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարների աճով: 2010թ.-ի յունուար ամսուայ ընթացքում արտաքին աղբիւրներից պաշտօնական դրամաշնորհներ չեն ստացուել: Այս տարուայ յունուարին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 377,53 դրամ:
  -   Տնտեսութիւն