Հայաստանում է գտնւում «ARTOC group» տրանսազգային<br /> ներդրումային ընկերութեան պատուիրակութիւնը<br />


Հայաստանում է գտնւում «ARTOC group» տրանսազգային
ներդրումային ընկերութեան պատուիրակութիւնը

  • 02-03-2010 19:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով մարտի 2-ին «ARTOC group» տրանսազգային ներդրումային ընկերութեան նախագահ Շաֆիկ Գաբրին,փոխնախագահ Պիեր Ֆորիսթին եւ նախագահի գլխաւոր օգնական Լովրի Գրեգին, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում իրականացyող երկարաժամկէտ եւ կարճաժամկէտ ներդրումային եւ ենթակառուցվածքային ծրագրերը: Հանդիպմանը նաեւ քննարկուել են յետագայ համագործակցութեան համար հնարաւոր հեռանկարային ուղղութիւնները: Ըստ Շ.Գաբրի, «ARTOC group»-ը հետաքրքրուած է Հայաստանում ներդրումներ կատարելու գործում եւ ծրագրում է համագործակցութեան կոնկրետ ուղղութիւններ ընտրել` երկրում առկայ հնարաւորութիւնները մանրամասն ուսումնասիրելուց յետոյ: Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, այցի շրջանակներում «ARTOC group» ընկերութեան նախագահը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի, վարչապետ Տիգրան Սարգսեյանի եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանի հետ:
  -   Տնտեսութիւն